Դասերի վերսկսման մասին. Արայիկ Հարությունյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ֆբ-ի ուղիղ եթերում հայտարարել է, որ գարնանային արձակուրդները չեն երկարաձգվի և մարտի 9-ից ուսումնական բոլոր հաստատություններում դասերը կվերսկսեն բնականոն հունով:
«Առողջապահության նախարարության հետ միասին հետևել ենք ընդհանուր համաճարակային ֆոնին և արձանագրել ենք, որ նախորդ շաբաթվա ընթացքում պոլիկլինիկաներ դիմելիության, շտապօգնության կանչերի, սուր-շնչառական վարակներով հիվանդանոցային բաժանմունքներ դիմելիության թիվը նվազում է և որևէ պատճառ չկա դասերը չվերսկսելու համար:
Նախարարը նշել է, որ համաճարակային վիճակը վերահսկվում է:
«Այնպես որ, ամեն ինչ հանգիստ է: Այսպիսով՝ վաղը ուսումնական բոլոր հաստատություններում՝ մանկապարտեզներում, նախադպրոցական ուսումնական հաստատություններում, դպրոցներում, քոլեջներում, ուսումնարաններում, բուհերում դասերը կվերսկսեն»,- ասաց Արայիկ Հարությունյանը: