Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Ռ․Քոչարյանը լինելով ազատության մեջ ոչ խոչընդոտել է, ոչ թաքնվել է, ոչ էլ նոր հանցանք է կատարել․ Արամ Վարդևանյան (տեսանյութ)

Դատավոր Աննա Դանիբեկյանն այսօր մերժեց Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմի  ներկայացված բացարկի միջնորդությունը։ Նիստից հետո փաստաբան Արամ Վարդևանյանը նշեց, որ դատավարական այս փուլը միջնորդությունների փուլ է, և առաջիկայում այլ միջնորդություններ  են ներկայացվելու․

«Կան միջնորդություններ, որոնք դատարանի վարույթում են, առաջիկայում կներկայացվի նաև անձնական երաշխավորման վերաբերյալ միջնորդություն, որը կներկայացվի մարտ ամսին։ Մյուս միջնորդությունները վերաբերում են գույքի և դրամական միջոցների վրա եղող  արգելանքներին, որոնք իրավունքի խախտում է ճանաչվել և մտել է օրինական ուժի մեջ, բայց չի վերացվել, որովհետև դատավոր Աննա Դանիբեկյանը գտնում է որ նման տեխնիկական հարցերը պետք է այսպես դատական նիստերի ժամանակ քննարկվի։ Կա նաև տուժողների մասնակցության վերաբերյալ միջնորդություն։ Սահմանադրական կարգը տապալելու հանցակազմով տուժող կամ պետք է լինի ամբողջ Հայաստանի Հանրապետության բնակչությունը, կամ ՀՀ սահմանադրությունը՝ որպես փաստաթուղթ, կամ պետք է չլինի։ Այս պարագայում ունենք նորարարական մոտեցում, շնորհիվ Հատուկ Քննչական ծառայության և դատախազության ներկայացուցիչների և պետք է բարձրաձայնվի և քննարկման առարկա լինի դատական նիստի ընթացքում»․ նշեց նա։

Փաստաբանը նշեց, որ Ռ․ Քոչարյանի խափանման միջոցը այս գործով դարձել է պատժիչ բնույթի գործիք։

«Տարուց ավել կալանավորումը մնում է անփոփոխ։ Ի՞նչի համար, ի՞նչ պատշաճ վարքագծի ռիսկ են տեսել։ Մենք տեսել ենք Ռ․ Քոչարյանը լինելով ազատության մեջ ոչ խոչընդոտել է, ոչ թաքնվել է, ոչ էլ նոր հանցանք է կատարել»։