Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Վազգեն Սարգսյանի համար ընկերների հետ հարաբերություններում կարևորը հավատն ու վստահությունն էր. Ջհանգիրյան (տեսանյութ)

Մեր հարաբերությունները մաքուր, շիտակ, պարզ հարաբերություններ էին. հիշում է Նախկին ՀՀ զինվորական դատախազ Գագիկ Ջհանգիրյանը, Եռաբլուրում Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը:

«Երբ ինձ հրավիրեց զինվորական դատախազությունում աշխատանքի, նախաձեռնությունն իրենն էր, ես հոգեբանորեն պատրաստ չէի, բայց ինքը համառեց և պնդեց, որ բանակում կարգ ու կանոն հաստատելու ժամանակը եկել է և հետպատերազմյան ոգևորությունը երբեմն վատ միջադեպերի է հանգեցնում և պետք է բանակում սպա, հրամանատար բոլորը զգան որ օրենքի առաջ պատասխան տալու ժամանակն է: Վազգենին դժվար էր մերժել, նա եթե մի բան մտքին դնում էր հասնում էր իր նպատակին և ես համաձայնեցի և ես կարծում եմ գուցե իմ կյանքի ամենա երջանիկ տարիները 1997թվականի ամռանից մինչև 1999թ․ հոկտեմբերը, որովհետև Վազգենը ոգեղեն մարդ էր, նա չգիտեր ինչ է փողը, ընկերների, բոլորի հետ հարաբերություններում կարևորը հավատն էր»:

Գ. Ջհանգիրյանը հիշում է , որ Վազգեն Սարգսյանի հետ աշխատելը շատ  դժվար էր , քանի որ նա շատ պահանջկոտ էր:

«Եթե կար գործ, պետք է այդ գործը արվեր շատ շտապ, որակով և զեկուցվեր, նրա համար շաբաթ կիրակի չկար»: