Նախարարի խոստումը շիրակցիներին (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՇիրակի մարզի ֆերմերները անհանգստացած են ոռոգման ջրի պակասից։ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Սարիկ Մինասյանը ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ տեղեկացրեց, որ այս տարի մարզի ջրամբարներն աննախադեպ սակավաջուր են։
«Մարդիկ ծախս են կատարել և սպասում են, որ Կառավարությունը հստակ քայլեր ձեռնարկի, որպեսզի փաստի առաջ չկանգնեն»,- նկատեց նա, ու հետաքրքրվեց, թե գործադիր մարմինն ի՞նչ քայլեր է ձեռնարկել։
Հարցին արձագանքնեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը։ Վերջինս տեղեկացրեց, որ այսօր արդեն՝ Շիրակի մարզից ընտրված՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանի նախաձեռնությամբ քննարկում է եղել Ջրային կոմիտեի նախագահի և ոլորտի մասնագետների հետ և արդեն պարզ է՝ ինչ լուծումներ է հնարավոր տալ։
«Հավաստիացնում եմ գյուղացիներին, որ անկախ եղանակային պայմաններից մեր գյուղացին այդ տարածաշրջանում որևէ խնդիր չի ունենա»,- վստահեցրեց նախարարը։