Ինչքանո՞վ ճիշտ կլինի այս ամբիոնից բացեմ փակագծերը. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱԺ ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը Կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում շարունակեց նույն խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանի հարցը՝ ծրարով գումարների վերաբերյալ: Մարուքյանը մասանավորապես ասաց.
«Օրինակ՝ Ջանջուղազյանին հարցրե՞լ եք, ծրարով փող ստացե՞լ է, թե՞ ոչ, կամ տեսե՞լ է՝ ով է ստացել»:
Ի պատասխան վարչապետն ասաց.
«Այնպես չէ, որ այդպիսի տեղեկություններ կան միայն ձեր մատնանշած շրջանակի մասին, այդպիսի տեղեկություններ կան նաև նախկին նախարարների մասին, ովքեր հիմա Ազգային ժողովի պատգամավոր են , ես այդ նախկին նախարարներին չեմ կանչել, հարցրել՝ ճիշտ է, թե ոչ, որովհետև կան մարմիններ, թող զբաղվեն և այդ հարցի պատասխանը տան: Հիմա ես այս ամբիոնից ասե՞մ՝ ինչ օպերատիվ տեղեկությունա, ում մասին և ինչ կարգի վճարման մասինա խոսքը»:
Նիկոլ Փաշինյանը կարևորեց թափանցիկությունը ոչ միայն կառավարության, այլև լրատվամիջոցների, ՀԿ-ների գործունեության հարցում:
«Իսկ ով է ասում, որ այդ հարցը պետք է վերաբերի միայն նրանց, ովքեր հեղափոխությունից առաջ են եղել կառավարության անդամ, այդ հարցը վերաբերում է նաև նրանց, ովքեր հեղափոխությունից հետո են եղել կառավարության անդամ և հիմա անդամ չեն: Նրանց մասին էլ տեղեկություններ կան, օպերատիվ բնույթի տեղեկություններ»,-ընդգծեց վարչապետը հավելով, որ սա չի նշանակում, եթե կան այդ տեղեկությունները՝ հաստատվելու են:
Վարչապետը վերահաստեց 100 տոկոսով հակակոռուպիցոն պայքարին իր նվիրվածությունը:
«Ձեր հարցը լեգիտիմ է, պարզապես փորձում եմ բացատրել, որ այդ հարցը ունի բազմաթիվ բարդություններ և նրբություններ, գումարած՝ մեր իրավապահ համակարգի աշխատանքի արդյունավետության բարդությունը»,-ասաց նա:
Արձագանքելով վարչապետին, Էդմոն Մարուքյանը համաձայնեց, որ բոլորը պետք է լինեն թափանցիկ, և ստորագրում է այդ խոսքերի տակ:
«Բայց հարցը նրա մասին է, որ եթե տիկին Թանդիլյանը ծրարով փող ստանար, պետք է ձեզանից ստանա՞ր, նախկին իշխանության ներկայացուցիչները եթե ծրարով փող էին ստանում, Սերժ Սարգսյանից պետք է ստանայի՞ն»,-ասաց նա և նշեց, որ սա քաղաքական հարց է:
Վարչապետը իր հերթին վստահեցրեց, որ ներկա նախարարներից և ընդհանրապես ոչ մեկ ծրարով կամ ուրիշ այլ ձևով փող չի ստացել:
«Եվ ով էր ասել, որ ես պետք է տայի այդ փողը: Հիմա, եթե ինձ եք չորս անգամ հարցնում, հերթագրվեք իրենց հարցրեք: Ինձանից ի՞նչ եք ուզում»,-ասաց վարչապետը և հավելեց, որ հանձնարարում է իրավապահ մարմիններին, որ պարզեն այդ հարցը: