Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Ովքե՞ր կնշանակվեն ոստիկանապետի և ԱԱԾ տնօրենի պաշտոններում. վարչապետը որոշում ունի (տեսանյութ)

Պատգամավոր Արման Բաբաջանյանն Ազգային ժողովում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ նշեց, որ մարտի 19-ին լրանում է ԱԱԾ տնօրենի և ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատարների՝ օրենքով սահմանված վեցամսյա ժամկետը։ Վարչապետից հետաքրքրվեց՝ մտադի՞ր է արդյոք վերանշանակել ժամանակավոր պաշտոնակատարներին և  ինչպե՞ս է գնահատում երկու մարմինների աշխատանքը:

Նիկոլ Փաշինյանն արձագանքեց՝ որոշում ունի, որը կհրապարակի մարտի 19-ին:

Ինչ վերաբերում է գնահատականին, վարչապետն ասաց.

«Մենք պրոբլեմներ ունենք իրավապահ համակարգում,  և պետք է այդ պրոբլեմները համակարգված ձևով լուծենք։ Բայց ես այդ պրոբլեմների ամբողջ պատասխանատվությունը, բնականաբար, չեմ դնի ոստիկանության պետի և ԱԱԾ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարների վրա»:

Վարչապետը նկատեց, որ խնդիրներ կան ամբողջ պետական համակարգում, և դրանք մինչ այսօր լուծված չեն, որովհետև հարկավոր է ճշգրիտ ախտորոշում, ինչին, վարչապետի գնահատմամբ, մոտ ենք: