Բացել լրահոսը Փակել լրահոսը
89179719_10158095675747673_1920640668179365888_n
A A
Պաշտոնական

Լրագրող Լյուսի Քոչարյանն արժանացել է «Խիզախ կին» միջազգային մրցանակին

Լրագրող և բլոգեր Լյուսի Քոչարյանը 2020թ․ «Խիզախ կին» միջազգային մրցանակին արժանացած 12 կանանց շարքում է։

Այդ մասին հայտնում են Հայաստանում ԱՄՆ դեսպանատնից։ Այս ամենամյա մրցանակաբաշխությամբ, որն արդեն 14 տարվա պատմություն ունի, ԱՄՆ պետքարտուղարը և ԱՄՆ առաջին տիկինն աշխարհի մասշտաբով մեծարում են այն կանանց, որոնք անտեսելով վտանգները ու զոհողությունների գնով՝ բացառիկ խիզախում են հանդես բերում խաղաղության, արդարության, մարդու իրավունքների, գենդերային հավասարության ու կանանց հզորացման հարցերում։