A
A
Երիտասարդը փորձել է ինքնահրկիզվել քաղաքապետարանի դիմաց (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՔիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել քաղաքապետարանի դիմաց, մի երիտասարդ փորձել է ինքնահրկիզվել։ Այստեղ ընթանում էր տուրիստական միկրոավտոբուսների վարորդների բողոքի ակցիան։ «Ա1+»-ի թղթակցի փոխանցմամբ՝ ակցիայից հետ կապ չունեցող մի կին՝ 3 երեխաների հետ եւ մի երիտասարդ են մոտեցել քաղաքապետարանի շենքին, ինչից հետո երիտասարդը հանկարծակի իր վրա բենզին է լցրել եւ փորձել ինքնահրկիզվել։ Քաղաքապետարանի դիմաց գտնվող ոստիկանները կանխել են ինքնահրկիզումն ու երիտասարդին բերման ենթարկել։ Ոստիկանությունից «Ա1+»-ին ասացին, որ երիտասարդը Կենտրոնական բաժին է տեղափոխվել, հանգամանքները պարզվում են։ Այլ մանրամասներ չնշեցին։