Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

9 թեսթերի պատասխանները ստացվել են. կորոնավիրուս չի հայտնաբերվել (տեսանյութ)

Հայաստանում 9 անձանց թեստերի պատասխանները բացասական են եկել: Այս մասին ֆբ-ի իր էջում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Կասկածելի դեպքերը թեստավորվել են: Կասկածելի դեպք ասելով` նկատի ենք ունենում այն, երբ անձը շփվել է ռիսկային երկրների քաղաքացիների հետ կամ սիմպտոմներ ունի, այդ ժամանակ որոշվում է ստուգել:  Ասեմ, որ գործընթացը շարունակական է լինելու»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

ՀՀ վարչապետը նաև տեղեկացրեց, որ Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցում գտնվող կորոնավիրուսի վարակակիր անձի ու այնտեղ պահվող մյուս քաղաքացիների մոտ առողջական վիճակի բացասական փոփոխություն չկա: Նրանք ջերմություն չունեն: