Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Նարեկ Զեյնալյանը ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնի վերաբերյալ կդիմի Կառավարություն (տեսանյութ)

ԱԺ Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը խորհրդարանում ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի՝ «Նորք»ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի միավորման վերաբերյալ տեղի ունեցած աշխատանաքային քննարկումից հետո է դիմելու է Կառավարություն։

«Մենք բոլոր կողմերի տեսակետները կամփոփենք, կկազմենք արձանագրություն ու մեր տեսակետը կուղարկենք Կառավարություն»,- աշխատանքային քննարկումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Նարեկ Զեյնալյանը՝ հավելով, որ Կառավարությանը կդիմեն համապատասխան որոշումը կամ չեղարկելու կամ էլ նույնը թողելու համար, կախված, թե ինչ եզրահանգման կգան։

Ըստ Նարեկ Զեյնալյանի՝ դեռևս մեկ ամիս առաջ հարցումներ էին ուղարկել Առողջապահության նախարարություն՝ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի՝ «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցին միավորելու վերաբերյալ, բայց նախարարությունից պատասխանը ստացել են միայն այսօր՝ աշխատանքային քննարկումից ժամեր առաջ։

«Որոշ հարցադրումներ էինք ուղարկել, արդյո՞ք կատարվել է արդյունավետության գնահատում, ծախսարդյունավետության գնահատում, միավորման արդյունքում կանխատեսելի են, թե ի՞նչ արդյունքներ են ակնկալում։ Պատասխանը ստացել ենք այսօր առավոտյան։ Նշված է, որ որևէ վերլուծություն չի իրականացվել, իսկ պատճառաբանությունը եղել է այն, որ փաստ է՝ ցանկացած միավորում արդյունավետության բարձրացման է բերում»։

Մանրամասները՝ տեսանյութում։