Բացել լրահոսը Փակել լրահոսը
89104361_189225985688741_1994106526159077376_n
A A
Քաղաքականություն

Չենք կարող ասել, որ մեղավորներին պատժելու գործընթաց է տեղի ունենում․ Վահե Էնֆիաջյան (տեսանյութ)

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամները այսօր Ա. Մյասնիկյանի արձանի մոտ ծաղիկներ խոնարհեցին Մարտի 1-ի զոհերի հիշատակին: ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը նշում է, որ արդեն 12 տարի է՝ ԲՀԿ-ն գալիս և հարգանքի տուրք է մատուցում Մարտի 1-ի զոհերի հիշատակին:

«Ցավով պետք է արձանագրենք, որ որերորդ տարին է՝ մենք բարձրաձայնում ենք, որ անկախ փոփոխություններից ու հանգամանքներից, չենք կարող ասել, որ Մարտի 1-ի գործի արձանագրումից և գործի համակողմանի քննությունից հետո բացահայտումներ են տեղի ունեցել, և մեղավորներին պատժելու գործընթաց է տեղի ունենում: Հույս ենք հայտնում, որ Հայաստանում նման դեպքեր երբևիցե տեղի չեն ունենա, և դրա լավագույն միջոցը ոչ միայն քաղաքական գնահատականն է, այլև իրավական գործողությունները»,- նշեց նա: