Բացել լրահոսը Փակել լրահոսը
5B701B26-728B-496D-9973-5FD6CA6EEE32_cx0_cy2_cw0_w1023_r1_s
A A
Հասարակություն

Լյուքսեմբուրգում հասարակական տրանսպորտն անվճար է դարձել

Փետրվարի 29-ից Լյուքսեմբուրգում հասարակական տրանսպորտը ՝ երկաթուղին (բացառությամբ առաջին կարգի տոմսերի), ավտոբուսները (բացի մի քանի գիշերային չվերթներից) եւ տրամվայները, դարձել են անվճար:
 
Նման որոշումներ նախկինում ընդունվել են առանձին քաղաքներում, բայց ամբողջ երկրի տարածքում ՝ առաջին անգամ  է։  Լյուքսեմբուրգը դարձել է աշխարհում առաջին երկիրը, որտեղ չեղյալ են հայտարարել հասարակական տրանսպորտի ուղեվարձը։
 
Իշխանությունները վստահեցնում են, որ այդ միջոցը կօգնի բեռնաթափել ճանապարհները մեքենաներից։  Շուրջ 200 հազար մարդ Գերմանիայից, Ֆրանսիայից, Բելգիայից ամեն օր աշխատանքի են մեկնում Լյուքսեմբուրգ ։ 
 
Ավտոբուսով, տրամվայով կամ գնացքով ուղեւորվելու համար այլեւս անհրաժեշտ չի լինի տոմս գնել, բավարար կլինի անձը հաստատող փաստաթուղթ ունենալ:
 
Օտարերկրացիները նաեւ կշահեն Լյուքսեմբուրգի տարածքով անվճար երթեւեկությունից. այսպես, Գերմանիայում տոմս գնելիս ուղեւորները կվճարեն միայն ճանապարհի գերմանական հատվածը:
 
Լիովին անվճար տրանսպորտը բյուջեից տարեկան լրացուցիչ ծախսեր կպահանջի մինչեւ 41 միլիոն եվրո: