Եվրոպական դատարանի որոշումներ կան, որոնցով ազատ հավաքների իրավունքների խախտումներ են արձանագրվել․ դատախազ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՌոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստից հետո մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանն անդրադարձավ փաստաբանական թիմի ներկայացրած որոշ դիտարկումների․
«Խոսքն այն մասին է, որ նախկինում քրեական օրենսգրքի 300 հոդվածով նախատեսված է եղել պետական իշխանությունը յուրացնելը։ Այդ հոդվածի ներքո թվարկված է եղել որպես հանցավոր արարք Սահմանադրական կարգը տապալելը։ Հիմա Սահմանադրական կարգը տապալելը նախատեսված է նոր հոդվածի ներքո՝ 300,1 հոդվածով։ Բանավեճը հետևյալն է՝ սահմանադրական կարգը տապալելը որպես հանցագործություն նախատեսվա՞ծ է եղել, թե՞ ոչ։ Մենք պնդում ենք, որ նախատեսված եղել է նախկինում 300 հոդվածի ներքո, և պետական իշխանությունը յուրացնելու հանցակազմի մեջ, իսկ հիմա առանձին է ներկայացված»։
Նա նաև նշեց, որ Մարտի 1-ի և 2-ի դեպքերով անցնող բազմաթիվ անձանց վերաբերյալ Եվրոպական դատարանի որոշումներ կան, որոնցով ազատ հավաքների իրավունքների խախտումներ են արձանագրված եղել։