Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Դատական համակարգում առկա են տարիներով կուտակված, քրոնիկ դարձած խնդիրներ. ՄԻՊ (տեսանյութ)

«Հայաստանում պետք է երաշխավորված լինի դատական իշխանության իրականացումը Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան»,- «ՀՀ դատական օրենսգիրք» օրենքում լրացումներ անելու թեմայով խորհրդարանական լսումների ընթացքում հայտարարեց Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:

Թաթոյանի խոսքով՝ ՀՀ-ում դատարանները պետք է լինեն իրապես անկախ, միայն այդ պայմաններում մեր երկրում կարող է երաշխավորած լինել արդյունավետ դատական համակարգ.

«Հայաստանի դատական համակարգում առկա են տարիներով կուտակված համակարգային, և նույնիսկ՝ քրոնիկ դարձած խնդիրներ, այսօր դատարաններին առնչվող առաջնահերթ խնդիրներից է նրանց թե՛ արտաքին, թե՛ ներքին անկախության ապահովումը, անկախության պակասի, կոռուպցիոն դրսևորոումների պատճառով ցածր է վստահությունը դատարանների նկատմամբ»:

Թաթոյանը տեղեկացրեց՝ ՄԻՊ-ին հասեագրվող բողոքները վկայում են այն մասին, որ առկա են նույնիսկ դեպքեր, երբ առանձին դատավորներ իրենց վարքագծով վնասում են դատական համակարգի հեղինակությանը:

Նա ընդգծեց, որ նախկինում պատշաճ ուշադրություն չի հատկացվել ոլորտի խնդիրներին:

Թաթոյանն անդրադարձավ նաև ողջամիտ ժամկետում գործերի քննության խնդրին, նշեց, որ տարիներ շարունակ ՄԻՊ-ը սրա վերաբերյալ բազմաթիվ բողոքներ է ստացել:

«Բողոքների հիմնական մասը վերաբերում է նրան, որ դատարաններում գտնվող գործերի քննությունը տարիներ է  տևում, մեր դիտարկումները վկայում են անթույլատրելի վիճակի մասին: Անձանց խախտված իրավունքների վերականգման կառուցակարգեր առկա չեն»:

Թաթոյանը տեղեկացրեց՝ գործերից մեկով դատական նիստերը շարունակ հետաձգվել են, և ընդհանուր առմամբ շուրջ 50 դատական նիստ ընդհանրապես չի կայացել։ Մեկ այլ դեպքում գործը քննվել է 8 տարուց ավելի և տվյալ գործով վերջնական դատական ակտ դեռևս չի կայացվել: