Բացել լրահոսը Փակել լրահոսը
1582552464_gohar
A A
Պաշտոնական

Ո՞վ կլինի թիվ 19 դպրոցի տնօրենը (տեսանյութ)

Գյումրու թիվ 19 դպրոցում դասարանները դատարկ էին, աշակերտներին էլ տուն էին ուղարկել. պատճառը ուսուցչական հանրույթի կողմից իրականացված գործադուլն էր:

Ուսուցիչները եւ ծնողական կոմիտեի մի քանի ներկայացուցիչներ այցելել էին Շիրակի մարզպետարան, այնուհետեւ՝ Շիրակի մարզի դատախազություն` պարզաբանումներ ստանալու դպրոցում ստեղծված իրավիճակի մասին:

Խոսքը վերաբերում է դպրոցի նախկին տնօրեն Նարինե Մեսրոպյանի վերադարձին:Բողոքավորները հայտնեցին իրենց դժգոհությունն այդ հարցի շուրջ:Բանն այն է, որ նախկին տնօրեն Նարինե Մեսրոպյանն իրավական հիմքերով ցանկանում է կրկին զբաղեցնել դպրոցի տնօրենի պաշտոնը:

Ուսուցչական հանրույթի մի մասը եւ մի քանի ծնողներ, տեղեկանալով խնդրին, ստորագրահավաք են կազմակերպել: