Բացել լրահոսը Փակել լրահոսը
59498500_356873411838398_7941470946362130432_o
A A
Պաշտոնական

«Armenia Airways»-ը մասնակի սահմանափակում է Հայաստանից դեպի Իրան թռիչքները

Armenia Airways ավիաընկերությունից տեղեկացնում են, որ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից կորոնավիրուսի համաճարակի տարածման կանխարգելման միջոցառումների շրջանակներում որոշում է կայացվել մասնակի սահմանափակել Հայաստանի Հանրապետությունից դեպի Իրանի Իսլամական Հանրապետության թռիչքները։

«Ուստի տեղեկացնում ենք Ձեզ, որ մեր թռիչքները այս շաբաթ կիրականանա Չորեքշաբթի և Ուրբաթ օրը: Այս երկու թռիչքով Հայաստանից դեպի Իրան կարող են փոխադրվել Իրանի քաղաքացիները, իսկ Իրանից դեպի Հայաստան՝ Հայաստանի քաղաքացիներ և Հայաստանի կացության կարգավիճակ ունեցողներ: Հայցում ենք Ձեր ներողամտությունը: Առաջիկա չվերթների մասին կտեղեկացնենք հաջորդիվ»,- նշվում է հաղորդագրության մեջ։