Բացել լրահոսը Փակել լրահոսը
_TM_8554
A A
Պաշտոնական

Նիկոլ Փաշինյանը հանդիպումներ է ունեցել Նորվեգիայի վարչապետի և Լիբանանի փոխվարչապետի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում հանդիպում է ունեցել Նորվեգիայի վարչապետ Էռնա Սոլբերգի հետ: 

 

Վարչապետ Փաշինյանը նկատել է, որ սա իրենց առաջին հանդիպումն է և հույս հայտնել, որ երկու երկրների կառավարությունների ներկայացուցիչների հանդիպումները կկրեն շարունակական բնույթ, ինչը կնպաստի Հայաստանի ու Նորվեգիայի միջև հարաբերությունների հետագա զարգացմանը: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանը շահագրգռված է Նորվեգիայի հետ  տարբեր ոլորտներում համագործակցությամբ, այդ թվում առևտրատնտեսական կապերի զարգացմամբ: 

 

Էռնա Սոլբերգը ևս կարևորել է Հայաստանի հետ կապերի ընդլայնումը և հետաքրքրվել մեր երկրում տեղի ունեցող բարեփոխումների ընթացքով: 

 

Վարչապետը մանրամասն անդրադարձել է ՀՀ կառավարության բարեփոխումների լայն օրակարգին ու այդ ուղղությամբ իրականացվող միջոցառումներին:  

 

Զրուցակիցները հայ-նորվեգական հարաբերությունների զարգացման գործում կարևորել են նաև դիվանագիտական ներկայացուցչությունների հիմնումը: 

 

Այնուհետև վարչապետ Փաշինյանը կարճատև հանդիպում է ունեցել նաև Լիբանանի փոխվարչապետ Զեյնա Աքարի հետ, որի ընթացքում կողմերը քննարկել են հայ-լիբանանյան հարաբերությունների մի քանի հարցեր: