Բացել լրահոսը Փակել լրահոսը
56328_b
A A
Պաշտոնական

Արգելափակումից դուրս է բերվել 259 ավտոմեքենա․ կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

Փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 13-ին, ժամը 10:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Փակ են Սյունիքի մարզի Սիսիան-Գորիս, Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները, Վարդենյաց լեռնանցքը:

Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը դժվարանացանելի է բեռնատարների համար:

Դժվարանցանելի են Սևանի թերակղզուց դեպի Ծովագյուղ գյուղ տանող ավտոճանապարհը և Շիրակի մարզի Ամասիայի և  Աշոցքի տարածաշրջանի ավտոճանապարհները:

Կոտայքի, Գեղարքունիքի, Լոռու, Սյունիքի, Շիրակի մարզերի ավտոճանապարհներին, ինչպես նաև Արագածոտնի մարզի Քուչակ-Ապարան և  Ծաղկահովիտ գյուղի  ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Սյունիքի մարզում առկա է բուք:

Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանում տեղում է ձյուն:

 

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: 

ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկության համաձայն՝ ռուսական կողմում կա կուտակված 1000-ից ավել բեռնատար ավտոմեքենա:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Փետրվարի 12-13-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 11 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ:

Մասնավորապես՝

Երևանում,

Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում, Ծովագյուղ գյուղում,

Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ-Ալագյազ, Ապարան-Ջրամբար ավտոճանապարհին,

Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում, 

Սյունիքի մարզի Գորիս-Հարթաշեն ավտոճանապարհին,

Շիրակի մարզի Սիզավետ գյուղում,

Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին:

Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 259 ավտոմեքենանա և 1023 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն: