A
A
Գորիսի ոստիկաններն ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՕրերս ոստիկանության Գորիսի բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Տեղ գյուղի բնակիչներից մեկը Արցախից ապօրինի հատված վառելափայտ է տեղափոխում գյուղ։ Փետրվարի 7-ին ոստիկանները Տեղ գյուղի տներից մեկի բակում հայտնաբերեցին բնակչի մեքենան, որի թափքին բարձված էր մոտ 8 խմ թեղի ծառի վառելափայտ։ Ըստ մեքենայատիրոջ հայտարարության՝ փայտը նա հատել էր Արցախի տարածքից։ Մեքենան տեղափոխվել է ոստիկանության Գորիսի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Վնասի չափը պարզվում է։ Հանգամանքները պարզվում են։ Նախապատրաստվում են նյութեր։