Բացել լրահոսը Փակել լրահոսը
Gohar_Gasparyan_0
A A
Մշակույթ

Գոհար Գասպարյանի անվամբ փողոց` Երեւանում

Հայ օպերային երգչուհի Գոհար Գասպարյանի անվամբ փողոց կանվանակոչվի։ Հարցն ընդգրկված է Երեւանի ավագանու փետրվարի 11-ի նիստում։ 

   Նախատեսվում է Երեւանի Կենտրոն վարչական շրջանի Լեոնիդ Ազգալդյան փողոցից մինչեւ Կասկադ համալիր ձգվող ճանապարհահատվածը՝ Վերին Անտառային 19 Ա հասցեից մինչեւ Վերին Անտառային 122 հասցեն, անվանակոչել հայ օպերային արվեստի մեծագույն վարպետի անվամբ։ 

Երևան քաղաքում Գոհար Գասպարյանի անվամբ փողոց անվանակոչելու առաջարկով են հանդես եկել նաև Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտոր Շահեն Շահինյանը, Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը, ՀՀ ազգային  հերոս, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Հովհաննես Չեքիջյանը, մշակութային մի շարք գործիչներ և ժողովրդական արտիստներ, ինչպես նաև Գոհար Գասպարյանի դուստրը՝ Սեդա Գասպարյանը: Ի դեպ, այս տարի լրանում է Գոհար Գասպարյանի 95 ամյակը։

Նրա հիշատակը հավերժացնելու նպատակով են  այս նախաձեռնությամբ հանդես եկել։