A
A
Հրդեհ՝ Ալավերդու Մադան թաղամաս տանող ճանապարհին (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀրդեհ՝ Ալավերդու Մադան թաղամաս տանող ճանապարհին։ Հրդեհն ընդգրկում է 25 հա տարածություն։ ԱԻՆ Թումանյանի հրշեջ-փրկարարական ջոկատին են միացել Վանաձորի և Ստեփանավանի փրկարարները։ Դեպքի վայրում շուրջ 30 փրկարար է աշխատում։
ԱԻՆ-ից էլ հաղորդում են, որ փետրվարի 6-ին, ժամը 21:01-ին ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լոռու
մարզի Մեծ Այրում և Փոքր Այրում գյուղերի միջնամասում այրվում է խոտածածկույթ:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ
մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է ձորում. մոտեցման ուղիներ չկան:
Փրկարարներն իրականացրել են հերթապահություն։ ժամը 00:00-ին հրդեհն ինքնամարվել է:
Այրվել է մոտ 1 հա խոտածածկույթ։