Այս Սահմանադրությունը խոչընդոտում է և սահմանափակում զարգացումը. Արթուր Սաքունց (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Հելսինկյան ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Նինա Կարապետյանցը վստահ է, որ Սահմանադրության փոփոխության ուշացումն է ներկա ճգնաժամի պատճառը։
«Ուշացումը բերում է նրան, որ այս ամենը փորձում են ձևակերպել իբրև հետապնդում, որպես առանձին անձերի հետ կապված և անձնավորված վերաբերմունք, և հիմա տեղի է ունենում այդ ամենը։ Դա կապում են անձերի հետ, Հրայր Թովմասյանի հետ, բայց փաստը նրանում է՝ Սահմանադրական դատարանը չի ծառայում իր նպատակներին»,- նշում է Նինա Կարապետյանցը։
Ըստ նրա՝ մինչև հեղափոխությունը, թե հեղափախությունից հետո նրանք պայքարել են ՍԴ-ի կամայական որոշումների դեմ։
«Տասնամյակ շարունակ մենք արձագանքել ենք, որ ՍԴ-ն իր որոշումներով դիմադրել է Հայաստանի՝ դեպի ժողովրդավարություն գնալու ճանապարհը, և պահպանել այս ՍԴ կազմը հեղափոխական չի»,- նշում է Նինա Կարապետյանցը։
Հելսինկյան Քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցի կարծիքով՝ Սահմանադրությունը սահմանափակում է երկրի զարգացումը։
«Այս սահմանադրական ճգնաժամի բուն հիմքը այս պետությունը զավթող և իրավական պետության աղբյուրը հանդիսացող ժողովրդի ձգտումների և զարգացումների միջև գոյություն ունեցող հակասությունն է։ Այդ Սահմանադրությունը խոչընդոտում է և սահմանափակում զարգացումը»,- նշում է Արթուր Սաքունցը։
Նրա հավաստմամբ՝ սա ժամանակավոր լուծում է։
«Այս Սահմանադրության մեխանիզմներով ինչ լուծում էլ տրվի, կասկածի տակ է, իշխանությունները պետք է հայտարարեն, որ սա ժամանակավոր լուծում է»,- ընդգծում է Արթուր Սաքունցը։
Մանրամասները՝ տեսանյութում։