«Պարոն Վանեցյանը գործում է պետության անվտանգության դեմ» (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀՀ Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը տպագիր լրատվամիջոցների գլխավոր խմբագիրների հետ փակ հանդիպմանը նշել է, որ « Հայրենիք» զարգացման հիմնադրամ է բացելու, որի նպատակը քաղաքացիական հասարակության դերի կարևորումն է։
Ըստ Վանեցյանի՝ այդ հատվածը բաց է մնացել, և «դաշտը գրավել են դրսից ֆինանսավորվող հասարակական կազմակերպությունները, որոնք բնականաբար բավարարում են դրսի շահերը»։
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցն արձագանքեց այս հայտարարությունը։
«Եթե Պարոն Վանեցյանը պատրաստվում է Չեչնիայի գլխակեր բռնապետի հետ ծրագրեր իրականացնել Հայաստանում, որտեղ մարդկանց հրապարակավ ստիպում են ներողություն խնդրել Կադիրովի հասցեին քննադատական խոսք ասելու պատճառով, և մտածում է՝ նման արժեհամակարգով փորձելու է քաղհասարակություն ձևավորելու, ապա հենց հիմա հայտարարում եմ, որ Վանեցյանը գործում է պետության անվտանգության դեմ»,- հայտարարում է Արթուր Սաքունցը։