Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

ՍԴ փոփոխությունների վերաբերյալ նախագիծը հետ է կանչվել. Ա. Միրզոյան (տեսանյութ)

Ազգային ժողովի արտահերթ նիստը չկայացավ, քանի որ, ինչպես հայտարարեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, «Իմ քայլը» խմբակցությունը հետ է կանչել օրակարգում ընդգրկված նախագծերը:

«ԱԺ պատգամավորների նախաձեռնությամբ այսօր հրավիրվել է արտահերթ նիստ, որի օրակարգում ընդգրկված է երկու հարց, սակայն ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքի համաձայն՝ նախաձեռնողն այսօր առավոտյան հետ է կանչել արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված նախագծերը: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նիստի օրակարգում այլևս հարց չի մնացել՝ նիստը համարվում է փակված»,- նշեց Միրզոյանը:

ԱԺ նախագահը նշեց, որ ըստ երևույթին, ինչ-որ տեխնիկական խնդիրների պատճառով են նախագծերը հետ կանչվել:

Հիշեցնենք, որ այսօր ԱԺ արտահերթ նիստում առաջին և երկրորդ ընթերցմամբ պետք է քննարկվեր «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանի հեղինակած «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը։