Գևորգ Կոստանյանի հոգեկան վիճակով անհանգստացած եմ․ Անդրանիկ Քոչարյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՆախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը արձագանքել է ԱԺ Պաշտպանության և անվտահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հայտարություններին, թե անհանգստացած է Գևորգ Կոստանյանի հոգեկան վիճակով։
168․am լրատվական կայքի հետ զրույցում Գևորգ Կոստանյանն ասել է, թե վստահ է, որ ցանկացած մարդ, ով Անդրանիկ Քոչարյանի ելույթը լսում է, «ինտելեկտուալ ու հոգեբանական հյուծում է ստանում»:
Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում Անդրանիկ Քոչարյանը կրկին վերահաստատեց այն միտքը, որ անհանգստացած է պարոն Կոստանյանի հոգեկան վիճակով։
«Թող շուտ վերադառնա հայրենիք և ձևակերպի իր մտքերը նախաքննական մարմնի առաջ»,- ասաց Անդրանիկ Քոչարյանը՝ պնդելով, որ նա պետք է շատ հարցերի պատասխանի։
«Ես դա ասում եմ նախկինում որպես Մարտի 1-ի փաստահավաք խմբի շատ առանցքային ադամներից մեկը»,- նշեց Անդրանիկ Քոչարյանը։