Բացել լրահոսը Փակել լրահոսը
MHM0134745
A A
Քաղաքականություն

Բանակցային գործընթացին ոչ մասնակից սուբյեկտը տալիս է արձագանք․ Բեքարյանը՝ Փաշինյանի կոչի մասին (տեսանյութ)

«Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի ղեկավար, հասարակական-քաղաքական գործիչ Հրանտ Մելիք-Շահնազարյանը կարծում է, որ Արցախում սկսվել են ձևավորվել ծայրահեղ ընդդիմադիր կուսակցություններ, հասարակական-քաղաքական ուժեր, որոնք «Հայաստանում գործող որոշ ուժերի մի շարք ներկայացուցիչների օրինակով ծայրահեղ կերպով, նույնիսկ վիրավորանքներով քննադատում են իշխանություններին»։

Նշենք, որ «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի նախաձեռնությամբ «Թեքեյան» կենտրոնում տեղի ունեցավ պանելային քննարկում` «Արցախը փոփոխությունների նախաշեմին։ Արտաքին և ներքին անվտանգություն» թեմայով։ 

Խոսելով 2 օր առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Արցախի Շահումյանի շրջանի Քարվաճառ քաղաք կատարված պաշտոնական այցելության մասին՝ Մելիք-Շահնազարյանն ասաց, որ այնտեղ Փաշինյանը շփվել է տեղի բնակչության հետ։

«Ոգևորում է տարբեր քայլերի դիմելու տեսակետից. «Իշխանությունը ժողովրդինն է, դուք կարող եք լուծել... » նման կոչերով է հանդես գալիս», - նշեց գործիչը։

Քաղաքական գործիչ, նախկին պատգամավոր Կարեն Բեքարյանը, անդրադառնալով Կապանում ասուլիսի ժամանակ Փաշինյանի կոչին ուղղված Արցախի նախագահների թեկնածուներին՝ կապված Արցախի հիմնախնդրի կարգավորման հետ, նշեց, որ մի կողմից բնական էր, որ մի մասն արձագանքեցին։ 

«Բայց մյուս կողմից տեսք, թե ինչ է կատարվում։ Գործընթացին չմասնակից սուբյեկտը՝ այս դեպքում թեկնածուն, տալիս է արձագանք մի բանի վերաբերյալ, որի պատկերը չունի որևէ կերպ ամբողջական, բանակցային սեղանի և այնտեղ տիրող իրավիճակի տրամաբանությունը և հոգեբանությունը չունի»,- նշեց նա։ 

Քաղաքական գործիչ Ռուբիկ Հակոբյանն իր հերթին նշեց, որ երբ Փաշինյանը հայտարարեց, թե Արցախի հարցի լուծումը պետք է բավարարի բոլոր կողմերին, դրանով փորձեց սիրաշահել Արևմուտքին։

Մանրամասները՝ տեսանյութում։