Բացել լրահոսը Փակել լրահոսը
84687028_773913523119466_1192814505176858624_n
A A
Պաշտոնական

Եղվարդի «Նաիրի» ԲԿ-ում նշանակվել է տնօրենի նոր պաշտոնակատար

Վերջին շրջանում Կոտայքի մարզպետի աշխատակազմում ստեղծվել էր աշխատանքային խումբ՝ Եղվարդի «Նաիրի» ԲԿ-ի ծննդօգնության բաժանմունքի վերազինման և հիմնանորոգման գործընթաց սկսելու նպատակով: Այդ մասին հայտնում են Կոտայքի մարզպետարանից։

Աշխատանքային խումբը սահմանված ժամկետում  վերհանելով և գույքագրելով ծննդօգնության բաժանմունքում առկա բոլոր խնդիրները՝ արդեն այսօր մշակել է ռազմավարական ծրագիր, որի համաձայն բաժանմունքը կապիտալ կհիմնանորոգվի և կվերազինվի համապատասխան բժշկական սարքավորումներով:

Բժշկական կենտրոնում մարզպետի աշխատակազմի կողմից մշակված խորքային փոփոխությունների ռազմավարական ծրագիրը կիրականացնի Կարեն Վարդանյանը, ով այսօրվանից կկատարի ԲԿ-ի տնօրենի պաշտոնակատարի գործառույթները:

Բուժ.անձնակազմին ներկայացնելով տնօրենի նոր պաշտոնակատարին ՝ մարզպետը կոչ է արել համախմբվելու ծրագրի և նոր ղեկավարի շուրջ` համատեղ ջանքերով նպաստելու ծննդօգնության բաժանմունքի զարգացմանն ու վերազինմանը:

Նշենք, որ այս բժշկական կենտրոնում առկա խնդիրները նախատեսված էր լուծել կայուն զարգացման ճանապարհով, սակայն ստեղծված իրավիճակը ստիպեց կիրառելու Crisis Management-ի գործիքակազմ՝ հարցը օր առաջ լուծելու համար: