Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Կասկած չունեմ, որ դատախազի բողոքը բավարարվելու է․ Հովհաննես Խուդոյան (տեսանյութ)

Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը, անդրադառնալով վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանին ներկայացված ինքնաբացարկի միջնորդության մերժմանը, նշեց, որ իրավական գործընթաց սկսեցին, որովհետև իրենց խնդիրը մարդու հետ չէ։

«Մենք ուզում ենք՝ դատարանը պատշաճ ընթացակարգով ապահովի այդ պրոցեսը»,- նշեց նա։

Հիշեցնենք, որ այսօր վերաքննիչ դատարանում ընթանում էր պաշտպաններին «Մարտի 1»-ի մայր գործի ամբողջական նյութերի տրամադրման որոշման դեմ դատախազության բողոքի քննությունը։

Հիշեցնենք նաեւ, որ Քոչարյանի պաշտպանները ինքնաբացարկի միջնորդություն էին ներկայացրել դատավորին, սակայն այն մերժվեց։

«Քննիչի և դատախազի գործողությունները և արտահայտությունները մեր կասկածները խորացնում են, որովհետև երբ տեսնում ենք, որ որևէ պատճառ չկա դրանք չտրամադրելու համար, վստահություն է ստեղծվում, որ կան բաներ, որ իրենք չեն ցանկանում՝ հրապարակվի»,- ասաց Հովհաննես Խուդոյանը։

Անդրադառնալով դատավորին ներկայացված ինքնաբացարկի միջնորդությանը՝ նա ասաց․ «Մեկ րոպե կասկած չեմ ունեցել, որ այդ միջնորդությունը մերժվելու էր, և մեկ րոպե կասկած չունեմ, որ դատախազի բողոքը բավարարվելու է»։

Հովհաննես Խուդոյանը նաև նշեց, որ վաղը Երևանի ընդհանուր իրավասության դատարանում կայանալիք դատավարությանը պաշտպանները ներկայանալու են։

Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստերի ժամանակ պաշտպանական կողմը չէր ներկայացել։