Բացել լրահոսը Փակել լրահոսը
83685645_2698753570179485_1276598218926325760_n
A A
Պաշտոնական

Հրդեհ՝ մետրոյի «Հանրապետության հրապարակ» կայարանի մոտ

Երեւանի մետրոպոլիտենի մամուլի խոսնակ Տաթեւ Խաչատրյանը տեղեկացնում է․

«Հարգելի՛ քաղաքացիներ,
Տեղեկացնում ենք Ձեզ , որ սույն թվականի փետրվարի 1-ին՝ ժամը 07։59-ին, Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենից 911 ահազանգման կենտրոն ահազանգ է ստացվել այն մասին, որ «Հանրապետության հրապարակ» կայարանի շատրվաններին կից տարածքում այրվում է տաղավար , որն օգտագործման ենթակա չէր , սակայն նախկինում հանդիսացել էր որպես սրճարանի տարածք։

Դեպքի վայր են ժամանել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 08։16 -ին, մարվել ՝ 08։52-ին։
Հավելեմ նաև, որ դեպքից տուժածներ չկան»։