Բացել լրահոսը Փակել լրահոսը
marshutka
A A
Պաշտոնական

Կդադարեցվի միկրոավտոբուսային 49 երթուղու գործունեությունը

Երեւանի քաղաքապետարանից տեղեկանում ենք․

«Միկրոավտոբուսային հ. 49 երթուղին ժամանակավորապես կսպասարկի «Բասլենդ» ՍՊԸ-ն

Հարգելի համաքաղաքացիներ,
Երևանի ներհամայնքային միկրոավտոբուսային հ.49 երթուղին սպասարկող ընկերության կողմից երթուղու սպասարկումից հրաժարվելու պատճառով ս.թ. փետրվարի 1-ից կդադարեցվի միկրոավտոբուսային հ.49 երթուղու գործունեությունը: Նշված երթուղուց օգտվող քաղաքացիների տրանսպորտային սպասարկումն ապահովելու նպատակով ժամանակավորապես, փորձնական կարգով, երթուղին կսպասարկվի «Բասլենդ» ՍՊԸ-ին պատկանող «ՄԱՆ» մակնիշի (2 հատ) և «Մերսեդես Բենց» մակնիշի (1 հատ) ավտոբուսներով: Տարվում են նաև աշխատանքներ՝ առաջիկայում երթուղին համալրելու ուղղությամբ:

Սկզբնական շրջանում պատճառվող անհարմարությունների համար հայցում ենք մեր համաքաղաքացիների ներողամտությունը»: