A
A
Փաշինյանն ու ՌԴ նորանշանակ վարչապետը սելֆի արեցին (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՂազախստանի Ալմաթի քաղաքում Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստի ավարտից հետո, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ռուսաստանի Դաշնության նորանշանակ վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ։
Համատեղ լուսանկարվելուց հետո Նիկոլ Փաշինյանը Միխայիլ Միշուստինին առաջարկեց սելֆի անել, վերջինս չմերժեց։
«Ուրախ եմ Ձեզ հետ անձամբ ծանոթանալ, թույլ տվեք կրկին Ձեզ շնորհավորել Ռուսաստանի վարչապետ ընտրվելու առիթով։ Իհարկե, մեր երկրների կառավարությունների միջև միշտ եղել են ու կլինեն ջերմ հարաբերություններ, բայց ես կարծում եմ, որ մենք միշտ շանս ունենք մեր հարաբերությունները նոր մակարդակի հասցնել։ Վստահ եմ, որ Ձեզ հետ համագործակցությունը թույլ կտա դա անել»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։