Պատգամավոր Քրիստինե Պողոսյանին պակասում են նվազագույն իրավական գիտելիքները․ Արծվիկ Մինասյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանն այսօր հրավիրված ասուլիսում անդրադարձավ ԱԺ պատգամավոր Քրիստինե Պողոսյանի հայտարարությանը, թե հույս ունի, որ Հրայր Թովմասյանը դատի կտա նաև Դաշնակցության ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանին՝ 2014 թվականին Ազգային ժողովում Հրայր Թովմասյանի հասցեին հնչեցրած վիրավորանքի համար։
«Պատգամավոր Քրիստինե Պողոսյանին և շատ այլ պատգամավորների պակասում են նվազագույն իրավական գիտելիքները, և սա ես չարախնդորեն չեմ ասում, իսկապես մտահոգությամբ եմ ասում, որովհետև հաճախ լսում ես մարդկանց կողմից արտահայտություններ, որոնք իրավունքի տարրական իմացության հետ ուղղակի կապ չունեն»։
Ըստ Մինասյանի՝ ակնհայտ է, որ իշխող քաղաքական ուժի առանձին ներկայացուցիչները լայնամասշտաբ հարձակում են նախաձեռնել ՍԴ-ի և անհատապես՝ Սահմանադրական դատարանի նախագահի և դատավորների նկատմամբ․
«Անգամ հաշվի չեն առնում տարրական բարոյական մոտեցումներն ու նորմերը, ամեն գնով իրենց ցանկությանը հասնելու էս մոտեցումը մենք համարում ենք ոչ նպատակային և ոչ ճիշտ»։
Արծվիկ Մինասյանի խոսքով՝ Քրիստինե Պողոսյանի խոսքերն ակնհայտ վիրավորական էին և ԱԺ պատգամավորին ոչ վայել։