Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

«Հայաստանի արծիվները» չորրորդ հաղթանակը տարան

«Հայաստանի արծիվներ» շախմատի թիմը չորրորդ հանդիպումն անցկացրեց վիրտուալ շախմատային Prochess լիգայում:

Այս անգամ մեր շախմատիստները համակարգիչների օգնությամբ մրցեցին «Իսրայելի խորհրդատուներ» թիմի հետ: «Արծիվները» շատ վստահ հանդես եկան և հաղթեցին 11,5:4,5 հաշվով: Հատկապես գերազանց արդյունք ցունց տվեց Հայաստանի 2020թ փոխչեմպիոն Հայկ Մարտիրոսյանը, որը հաղթեց բոլոր չորս պարտիաներում: Թիմի առաջատար Զավեն Անդրիասյանը վաստակեց 2,5 միավոր, Շանթ Սարգսյանը՝ 3, իսկ նորեկ Արթուր Դավթյանը՝ 2:

Չորս տուրից հետո մեր թիմը 79,5 միավորով զբաղեցնում է 2-րդ տեղը: Արևելյա գոտու աղյուսակը շարունակում է գլխավորել հնդկական India Yogis թիմը, որը ունի 80,5 միավոր:

Հինգերորդ տուրը տեղի կունենա փետրվարի 5-ին: Այդ օրը «Հայաստանի արծիվները» կհանդիպեն Turkey Knights («Թուրքիայի ասպետներ») թիմի հետ: