A
A
Հայաստանի ֆուտզալի հավաքականը պարտվեց (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՖուտզալի Հայաստանի հավաքականը Եվրոպայի 2022թ առաջնության ընտրական առաջին խաղում պարտվեց Բելգիայի ազգային թիմին:
Բելգիական Հերելտանս քաղաքում կայացած հանդիպման առաջին խաղակեսն ավարտվեց ոչ-ոքի՝ 2:2: Մեր թիմից գոլերը խփեցին Կելսոնն ու Համլետ Մանուկյանը: Երկրորդ խաղակեսն անցավ դաշտի տերերի առավելությամբ, որոնք երեք անպատասխան գնդակ ուղարկեցին Լուան Բարբոսային պաշտպանած դարպասը և հաղթեցին 5:2 հաշվով:
Երկրորդ խաղը Հայաստանի հավաքականը կանցկացնի այսօր, հունվարի 30-ին, Չեռնագորիայի ընտրանու հետ, որն առաջին տուրի խաղում 9:2 հաշվով ջախջախել է Շոտլանդիայի ազգային թիմին: