Բացել լրահոսը Փակել լրահոսը
սահման
A A
Պաշտոնական

Հայկական զինուժի կորուստները 2019–ի հուլիս–սեպտեմբերին. Razm.info

Մահվան 10 դեպքերից պաշտպանական գերատեսչությունները հայտնել են միայն 4–ի մասին, մյուսների մասին իմացել ենք Դատախազություն ուղարկված հարցման պատասխաններից։

Մարտական

• Պայմանագրային Արման Արայիկի Բուլղադարյանը զոհվել է հակառակորդի կրակից, Տավուշի մարզում, հուլիսի 28-ին։ [Աղբյուրը՝ ՊԲ]

 

Ոչ մարտական

• Պայմանագրային Արծվիկ Ղարիբյանը մահացել է հունիսի 2–ին, դժբախտ պատահարի հետևանքով։ Ըստ դատախազության մեզ ուղարկած գրության նրա մահը «կապված է ծառայության հետ»։ Չնայած սրան, զինծառայողի մահվան մասին չի հայտարարվել։

• Պայմանագրային Սասուն Բալայանը մահացել է հունիսի 17–ին, սրտի հիվանդությունից։ [Աղբյուրը՝ դատախազություն]

• Ժամկետային Համիկ Եղիայի Վարդանյանը մահացել է հուլիսի 20-ին, դիտակետում։ Հարուցվել է քրգործ «Ինքնասպանության հասցնելը» հոդվածով։ [Աղբյուրը՝ ՊՆ]

• Ժամկետային Վոլոդյա Համլետի Գալոյանը մահացել է հուլիսի 23-ին: Նախնական ինքնասպանություն է։ [Աղբյուրը՝ ՊԲ]։

• Ենթասպա Սամվել Գառնիկի Մեժլումյանը հայտել է օգոստոսի 7–ին։ Նախնական ինքնասպանություն է։ [Աղբյուրը՝ դատախազություն]

• Սպա Մհեր Մկրտչյանը մահացել է օգոստոսի 10-ին, սեփական մեքենայով ավտովթարի ժամանակ։ [Աղբյուրը՝ դատախազություն]

• Սպա Գագիկ Բաղունցը մահացել է օգոստոսի 16-ին, սեփական մեքենայով ավտովթարի ժամանակ։ [Աղբյուրը՝ դատախազություն]

• Պայմանագրային Արմեն Ներկարարյանը կախված է հայտնաբերվել անասնագոմում, սեպտեմբերի 12–ին։ [Աղբյուրը՝ դատախազություն]

• Ժամկետային Արման Արմենի Լևոնյանը մահացել է սեպտեմբերի 28-ին, ՊԲ հյուսիսային ուղղությամբ։ Նախնական՝ նրան սպանել են։ [Աղբյուրը՝ ՊԲ]