Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Առանց պատերի թանգարանը` Երեւանում

Մշակույթ

Այսօր Երեւանի Գեղարվեստի Պետական Ակադեմիայի «Ալբեր և Թովէ Բոյաջյան» ցուցասրահում կկայանա Rock, Paper, Scissors ցուցահանդեսի պաշտոնական բացման արարողությանը, որին ներկայացված են ցուցանմուշներ Բրիտանական խորհրդի համաշխարհային հավաքածուից:

Ավելի քան 60 տարի է` Բրիտանական խորհուրդը հավաքում է արվեստի տարբեր աշխատանքներ` աշխարհին ներկայացնելու և ճանաչելի դարձնելու բրիտանացի նկարիչների, դիզայներների և արվեստի գործիչների հաջողությունները։

Հավաքածուն հիմնադրվել է 1930-ականնների վերջին, ընդամենը մի քանի աշխատանքերից վերածվելով 8000 տարբեր տեսակի գործերով հագեցած՝ բրիտանական 20-21 դարերի արվեստն ու մշակույթը ներկայացնող հավաքածուի։ Հավաքածուն չունի մշտական ցուցադրության վայր. այն դիտարկվում է որպես «Թանգարան առանց պատերի»

Rock, Paper, Scissors-ը Բրիտանական խորհրդի հավաքածուի մեջ տեղ գտած քանդակագործների 1950-ականներից ցայսօր արված տպագրությունների ցուցահանդես է:

Rock, Paper, Scissors-ը Հայաստանում ցուցադրվելու է 2010թ. հունվարի 21-28-ը: