Բացել լրահոսը Փակել լրահոսը
81395993_466652087369453_9070197409836957696_n
A A
Քաղաքականություն

ՀՀ-ն մնում է մեր առանցքային գործընկերը, ում վրա կարող ենք հույս դնել դժվար իրավիճակներում․ ՌԴ դեսպան

Մենք շատ բարձր ենք գնահատում այն համագործակցությունը, որը մեր պետություննները իրականացնում են տարբեր միջազգային հաթակներում։ Հայաստանի Հանրապետությունը մնում է մեր առանցքային հուսալի գործընկերը, ում վրա մենք կարող ենք հույս դնել դժվար իրավիճակներում։ Նման տեսակետ հայտնեց Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը՝ տարեկան ամփոփիչ ասուլիսի ժամանակ։

«Իմ կարծիքով՝ կան բարենպաստ պայմաններ արտաքին քաղաքական հարցերում մեր երկխոսության և փոխադարձության խորացման զարգացման համար»,- ընդգծեց նա։ 

«Այս տարի Հայաստան էին այցելել Ռուսաստանի Դաշնության նախագահը, Պաշտպանության, Արտաքին գործերի, Ներքին գործերի նախարարները, Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի քարտուղարը, Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահը, Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահի տեղակալը: Սա հուշում է, որ մենք քննարկելու բան ունենք: Մեր հարաբերությունները զարգանում են տարբեր ոլորտներում: Մենք միավորված ենք շատ լուրջ ընդհանուր շահերով: Եվ ամենակարևորը այն արտացոլում է երկու կողմերի քաղաքական կամքը՝ պահպանելու և շարունակելու բարելավել մեր հարաբերությունների որակն ու դաշնակից մակարդակը»,- հավելեց նա։