«Մենք նվագախումբ ունենք, որ աշխարհի ոչ մի նվագախմբի «9։1» հաշվով չի պարտվի»․ Էդուարդ Թոփչյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը դեկտեմբերի 23-ին կմեկնի Չինաստան հյուրախաղերի։ Դեկտեմբերի 29-ից՝ հունվարի 9-ը ծրագրված են տաս համերգ իննը քաղաքներում, որոնց թվում՝ Շանհայի Մեծ թատրոնում և Պեկինի ազգային օպերայի թատրոնում։
Նվագախմբի գեղարվեստական ղեկավար Էդուարդ Թոփչյանի խոսքով այս հյուրախաղերին աննախադեպ ֆինանսական աջակցություն է ցուցաբերել մեր պետությունը և հոգացել ճանապարհածախսը, սակայն էլ ավելի կարևոր է որ, հիմնական ծախսերն իր վրա է վերցրել հրավիրյալ կողմը։ Երբ հրավիրող կողմն է ֆինանսավորում սա խոսում է նվագախմբի հեղինակության մասին։
Նա ասում է, որ շատ է ուզում տեղափոխվել Գերմանիա, բայց գլխավոր նպատակ ունի և սա է նրան Հայաստանում պահողը։
«Մեր նվագախումբը ուզում եմ տեսնել աշխարհի լավագույն նվագախմբերի մեջ։ Ես «հիվանդ չեմ», որ ասեմ լավագույններից ենք, այդ «լեվլի» վրա չենք, սակայն մոտիկ ենք դրան։ Մենք նվագախումբ ունենք, որ աշխարհի ոչ մի նվագախմբի «9-1» հաշվով չի պարտվի»,- ասում է պարոն Թոփչյանը։