Մեկնարկեց Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը. ուղիղ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՍանկտ Պետերբուրգում մեկնարկել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նեղ կազմով նիստը։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ելույթի սկզբում նշեց, որ հերթական նիստը տեղի է ունենում Ամանորից առաջ, և ինքը հուսով է, որ այսօրվա աշխատանքը կլինի կոնստրուկտիվ և նախատոնական, կհամապատասխանի իրենց տրամադրություններին։
Վլադիմիր Պուտինը չցանկացավ թվարկել կատարված այն աշխատանքները, որոնք տեղի են ունեցել ԵԱՏՄ անդամ պետությունների համագործակցության շրջանակում։
«Ուզում եմ ուշադրություն դարձնել նրան, որ կան հարցեր, որոնք ենթակա են լուծման, այն կապված է բազմատեսակ սահմանափակումներով։ Բայց այս առումով նշեմ, որ այս սկզբունքը բնորոշ է ցանկացած տնտեսական ինտեգրացիոն կառույցներին։ Մենք ձեզ հետ կամաց-կամաց, բայց առաջ ենք գնում այդ սահմանափակումների նվազեցման առումով»,- ասաց Վլադիմիր Պուտինը։