Հասմիկ Կարապետյանի «Լիալուսինը»
Աջակցիր «Ա1+»-ինԵրեք տարվա դադարից հետո լույս է տեսել երգչուհի Հասմիկ Կարապետյանի թվով 4-րդ ` «Լիալուսին» խորագրով ձայնասկավառակը: Շնորհանդեսը տեղի ունեցավ այսօր:
Ձայնասկավառակը կոչվում է «Լիալուսին», քանի որ, երգչուհու խոսքերով, իր լավագույն երգերը լիալուսնի ժամանակ են ստեղծվել: Ի դեպ, երգչուհին «Լիալուսին» խորագրով երգ չունի:
Ձայնասկավառակում զետեղված են տարբեր ոճերի, հիմնականում փոփ-ռոք ուղղվածությամբ 13 երգեր, մի քանիսը նույնիսկ ռեմիքս տարբերակներով: Ձայնասկավառակի ձևավորումն արել է դիզայներ, լուսանկարիչ Արվին Քոչարյանը:
Այսօր երգչուհուն շնորհավորելու էին եկել շոու-բիզնեսի ներկայացուցիչները, մտերիմ ընկերներն ու հարազատները, նաեւ երկրպագուներ: Հյուրերն, ի դեպ, դատարկաձեռն չէին եկել: Ծաղիկներ, նվերներ, երգրպագուներից ոմանք նույնիսկ երգեր էին գրել իրենց սիրելի երգչուհու համար և առիթը բաց չթողեցին նվիրելու նրան:
Հասմիկ Կարապետյանը երկրպագուներին խոստացավ երկար չսպասեցնել` ասելով, որ շուտով լույս կտեսնի նաև 5-րդ ձայնասկավառակը` հանդիսատեսի համար անսպասելի ոճում:Սպասվում է նաև նոր տեսահոլովակ: