Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կոմպոզիտորը կդառնար 80 տարեկան

Մշակույթ

Վաղը` հունվարի 14-ին, լրանում է ԽՍՀՄ Ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Էդգար Հովհաննիսյանի ծննդյան 80-ամյակը:

Նրա տարեդարձի օրը Մշակույթի նախարարության ներկայացուցիչներ, մշակույթի գործիչներ, Էդգար Հովհաննիսյանի արվեստի երկրպագուներ կայցելեն մեծանուն կոմպոզիտորի շիրիմին` իրենց հարգանքի տուրքը մատուցելու:

Դեպի քաղաքային Պանթեոն մեքենաները կշարժվեն հունվարի 14-ին, ժ.12.45-ից` կոնսերվատորիայի մոտից:

Էդգար Հովհաննիսյանը 1953-ին ավարտել է Երևանի պետական կոնսերվատորիան /Գր. Եղիազարյանի դաս./,1957-ին` Մոսկվայի կոնսերվատորիան` Արամ Խաչատրյանի ղեկավարությամբ:
1962-68թթ. Ալ.Սպենդիարյանի անվ. Օպերայի և բալետի թատրոնի գեղարվեստական ղեկավար և տնօրեն:Օպերային թատրոնում,նրա ղեկավարության տարիներին, ԽՍՀՄ-ում առաջին անգամ բեմադրվել են Ռ.Վագների ՙՏանհոյզեր՚ և Ի.Ստրավինսկու ՙԷդիպ Արքա՚ օպերաները:

1986-92թթ. ղեկավարել է Երևանի Կոմիտասի անվան պետ.կոնսերվատորիան:

Ականավոր կոմպոզիտորի գրչին են պատկանում ՙՍասունցի Դավիթ՚ օպերա-բալետը,ՙՀավերժական կուռք՚, ՙԱնտունի՚,.Ժաննա դ'Արկ՚,ՙՍուլամիթ՚ բալետները, ՙԳրիգոր Նարեկացի՚ օրատորիան, երեք սիմֆոնիաները,մի շարք ժողովրդական երգերի մշակումներ,կամերային և երգչախմբային մի շարք ստեղծագործություններ:

Ըստ երաժշտագետների` նա բացառիկ ներդրում ունի հայ երաժշտարվեստի զարգացման գործում` նոր,համարձակ ստեղծագործական լուծումները բխեցնելով հայ ժողովրդական և պրոֆեսիոնալ երաժշտության ավանդույթներից: