Տարեվերջյան համերգներ
Աջակցիր «Ա1+»-ինԱռնո Բաբաջանյանի անվան համերգասրահում տեղի ունեցավ ջութակահար, Ա.Խաչատրյանի անվան պետական լարային քառյակի ղեկավար Վաչե Հովեյանի մենահամերգը, որին մասնակցում էր նաև դաշնակահար Հայկ Մելիքյանը:
Համերգը ամբողջովին բաղկացած էր հայ կոմպոզիտորների ստեղծագործություններից; Առաջին բաժնում հնչեցին Ալեքսանդր Հարությունյանի, Էդուարդ Բաղդասարյանի, երիտասարդ կոմպոզիտոր Կարեն Անանյանի երաժշտությունները, իսկ երկրորդ բաժնում միայն Վարդ Մանուկյանի երաժշտությունը` գրված ալտի և դաշնամուրի համար, հնչեց նաև պրեմիերա` էլեգիա ալտի և դաշնամուրի համար : Այնուհետև Հայկ Մելիքյանը կատարեց իր մշակած, փոխադրած ստեղծագործությունները , որը փոխադրել է վոկալ շարքից հատուկ դաշնամուրի համար: Համերգը եզրափակվեց «Սասունցիներ» ռաբսոդիայով:
«Այս համերգն ինձ համար կարևոր նշանակություն ունի, որովհետև այս ելույթով ավարտվում է այս տարվա մեր համերգային գործունեությունը: Այն կսկսվի 2010-ի փետրվարին` Մերձավոր Արևելք կատարելիք համերգների ժամանակ».- ասաց ջութակահարը մեզ հետ զրույցում :
Նույն համերգասրահում տեղի ունեցավ նաև ՇԵԼԼ դաշնամուրային տրիոյի համերգը (դաշնամուր` Շուշանիկ Հակոբյան, ջութակ` Լիլիթ Զաքարյան, թավջութակ` Լևոն Առաքելյան):
Խումբը կազմավորվել է 1998 թ-ից , համերգներով հանդես է եկել Մոսկվայում, Վիենայում, ԱՄՆ-ում, Բեյրութում և այլուր:
Այս համերգը խմբի ղեկավար Շուշանիկ Հակոբյանը համարում է անավարտ մնացած գործերը ավարտին հասցրած օր:
«Սա մեր տարեմուտի համերգն է, սա այն աշխատանքի արդյունքն է, որ մենք կատարել ենք մի քանի ամիսների ընթացքում: Փորձեցինք այս համերգով ավարտել մեր այս տարվա գործունեությունը և պատրաստվել հաջորդ տարվան»,- ասաց նա: Ծրագրում հնչեցին Շուբերտի,Հայդնի և Բեթհովենի ստեղծագործությունները: Համերգին մասնակցում էր նաև մեներգչուհի Իրինա Զաքյանը:
Իսկ դասական կոմպոզիտորի անուն հիշեցնող իրենց խմբի անվան մասին Շուշանիկը պարզաբանեց.«Անվանումը պարզապես մեր երեքի անվան առաջին տառերն են` Շուշան, Եկատերինա և Լիլիթ»:
Ա. Խաչատրյան համերգասրահում էլ համերգայի ծրագրով հանդես եկավ Հայաստանի պետական ակադեմիական երգչախումբը,որի գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր դիրիժորը Հովհաննես Չեքիջյանն է:
Համերգի ընթացքում հնչեցին Է. Հովհաննիսյանի, Կարա-Մուրզայի, Տ. Չուխաջյանի, Վերդիի, Դևիսի, Չայկովսկու, Բուրլեգի, Կոմիտասի, Վիվալդիի ստեղծագործություններից: Կատարումներից մի քանիսը հնչում էին առաջին անգան(Չուխաջյանի Սուրբ, Սուրբը և Բուրլեգի խորունկ գետը) : Մենակատարներն էին Կարինե Ավետիսյանը (սոպրանո), Կատերինա Հորստկան (սոպրանո), Լիլիթ Գրիգորյանը (մեցո սոպրանո) և Սարգիս Աղամալյանը (տենոր):