Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+chess 1
A A
Սպորտ

Շախմատի պատանեկան օլիմպիադա. Հայաստանի հավաքականը ջախջախեց մրցակիցներին

Թուրքիայի Չորում քաղաքում ընթացող շախմատի պատանեկան օլիմպիադայում կայացան 2-րդ և 3-րդ տուրերի հանդիպումները:

Հայաստանի հավաքականը, որը թիմային վարկանիշով 7-րդ տեղում է 48 մասնակից հավաքականների շարքում, երկրորդ տուրում 3,5:0,5 հաշվով հաղթեց Սլովենիայի թիմին, իսկ երրորդում պարզապես ջախջախեց Պորտուգալիային՝ 4:0:

Մեր ընտրանին վաստակած 4 միավորով առայժմ զբաղեցնում է 16-րդ տեղը: Երեք տուրից հետո 6-ական միավորով աղյուսակը գլխավորում են Ղազախստանի, Բելառուսի, Իսրայելի և Բուլղարիայի ընտրանիները:

Այսօր կայանալիք 4-րդ տուրում Հայաստանի հավաքականը ուժերը կչափի Թուրքիայի «Կարմիր» թիմի հետ, որն առայժմ մեկ հաղթանակ է տարել, իսկ երկու հանդիպում ավարտել է ոչ-ոքի:

Հիշեցնենք, որ շախմատի պատանեկան օլիմպիադային մասնակցում են 38 երկրների 48 հավաքական։ Այն անցկացվում է շվեյցարական մրցակարգով, 9 տուրով։