Բացել լրահոսը Փակել լրահոսը
208c5aaf76c1f6c3a875da0c961d9d23
A A
Քաղաքականություն

Սարհատ Պետրոսյանն ազատվեց Կադաստրի կոմիտեի ղեկավարի պաշտոնից

Կառավարության այսօրվա նիստի ժամանակ ընդունվեց Սարհատ Պետրոսյանին Կադաստրի կոմիտեի ղեկավարի պաշտոնից ազատելու որոշումը:

Հարցը ներկայացրել էր վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը, այն ընդգրկված է կառավարության չզեկուցվող նախագծերի թվում։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասով ` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Սարհատ Պետրոսյանին ազատել կադաստրի կոմիտեի ղեկավարի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Սարհատ Պետրոսյանը Ֆեյսբուքի իր էջում գրել էր, որ դիմել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ իրեն ազատելու Կադաստրի կոմիտեի ղեկավարի պաշտոնից։