Դա մեզ ձեռնտու է․ քաղաքական գործիչը՝ ԵՄ-ի հետ ազատ վիզային ռեժիմ հաստատելու մասին (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԳլոբալիզացիայի և տարածաշրջանային վերլուծական կենտրոնի ղեկավար, э Ստեփան Գրիգորյանի նախաձեռնությամբ «Անի Պլազա» հյուրանոցում անցկացվում էր «Փորձի փոխանակման միջոցով վիզաների արդյունավետ ազատականացման խթանումը Վրաստանում, Մոլդովայում և Հայաստանում» թեմայով գիտաժողով։
Դրա գլխավոր նպատակն է քննարկել Հայաստանի և Եվրամիության միջև առանց վիզա ռեժիմ հաստատելու հարցը։
«Վրաստանն ու Մոլդովան ԵՄ-ի հետ առանց վիզայի ռեժիմ ունեն, իրենց մոտ ստացվեց, հիմա Հայաստանը շանս ունի, նաև համեմատությունները շատ կարևոր են»,- նշեց Ստեփան Գրիգորյանը;
Եվրամիությունը մի շարք պահանջներ է առաջ քաշել այս գործընթացի համար։ Հայաստանի քաղաքացիներին, ըստ գործչի, ովքեր անօրինական են Եվրոպայում, երկիրը պետք է հետ ընդունի։ «Դա մեզ ձեռնտու է։ Կստացվի, որ մենք ազատ ռեժիմ կունենանք Եվրոպայի հետ, միաժամանակ մենք հետ կբերենք բոլոր հայերին, ովքեր անօրինական մտել են Եվրոպա։ Դա մեզ ձեռնտու է, չէ՞․ մենք չենք ուզում մեր քաղաքացիներին կորցնել»,- պարզաբանեց քաղաքական գործիչը։
Անդրադառնալով ներքաղաքական գործընթացներին և Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի շուրջ տեղի ունեցած իրավիճակին, նա ասաց, որ ցանկացած գործ պետք է նայել առանձին-առանձին։ «Չի կարելի ասել 10 հոգու ձերբակալեցին, բոլորը քաղբանտարկյալ են, բոլորը քաղբանտարկյալ չեն»,- շեշտեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում