Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՙԵրեխաների աշխարհում»

Մշակույթ

Երեւանում բացվեց Էստոնահայ նկարիչ Արսեն Քլյանի ՙԵրեխաների աշխարհում՚ խորագրով ցուցահանդեսը: Ներկայացված են 16 նկարներ, տարբեր ազգերի և հատկապես հայ երեխաների դիմանկարներ:

Արսեն Քլյանը Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում գործող Միջազգային նկարիչների միության նախագահն է, նաև տեղի գեղարվեստի մասնավոր դպրոցի հիմնադիր-տնօրենը:


«Գլխավոր նպատակս օտարերկրացիներին հայի դիմագիծը ցույց տալն է: Մեծամտություն չլինի, բայց բոլոր դիտողները` օտարները հիանում են մեր հայերի գեղեցկությամբ, փոքրիկների գեղեցիկ ու խորիմաստ աչուկներից միանգամից հասկանում են, որ նկարում հենց հայ երեխա է պատկերված»,-ասաց նա:

Ի դեպ, հունվարին Երեւանում նկարիչը կբացի մեկ այլ ցուցահանդես,ուր կներկայացվեն հայ արվեստագետները, մասնավորապես երգիչ-երգչուհիները: