Հոբելյանական համերգ
Աջակցիր «Ա1+»-ինՆյու-Յորքի «Երազ» պարախմբի հիմնադրման 10 -ամյակին նվիրված միջոցառում է տեղի ունեցել տեղի Քուինս- Բորո քոլեջի հանդիսասրահում:
Խումբը ձեւավորվել է 1999 թվականին` 6 անդամով: Պարախմբի հիմնադիրն է ամերիկահայ ճանաչված պարուսույց Գառնիկ Ներսիսյանը:
2005 թվականին պարախմբի հրավերով` այստեղ է գալիս ՀՀ ժողովրդական արտիստ Վանուշ Խանամիրյանը:
Նրա անմիջական բեմադրությամբ «Երազ»-ի պարացանկը ավելանում է 16 հայկական ժողովրդական եւ ազգագրական պարերով: Այժմ խմբում ընդգրկված են շուրջ 90 պատանիներ եւ աղջիկներ:
Համերգի ավարտից հետո ներկաները ծափողջյուններով դիմավորեցին պարախմբի գեղարվեստական ղեկավար Գառնիկ Ներսիսյանին, պարուսույց Լենա Օրանջյանին եւ խմբի բոլոր մասնակիցներին: Շնորհավորական խոսքեր ասացին ԱՄՆ արեւելյան թեմի առաջնորդարանից Անուշավան եպիսկոպոս Դանիելյանը եւ Սբ. Սարգիս եկեղեցու հոգեւոր հովիվ Նարեկ Թրթռյանը: «Երազ» պարախմբի մասնակիցները պարգեւատրվեցին հուշանվերներով:
Ռոբերտ Կարապետյան
Նյու Յորք
Լուսանկարները` հեղինակի