Տոմսերի վաճառքն արգելվում է
Աջակցիր «Ա1+»-ինԵրևանի հանրակրթական դպրոցներում արգելվում է թատրոնների ներկայացումների տոմսերի վաճառքը: Փոխարենը Երևանի քաղաքապետարանի, ՀՀ մշակույթի նախարարության և թատրոնների համագործակցության շրջանակներում 2010թ. հունվարի 10-ից, ըստ սահմանված ժամանակացույցի, դպրոցականները հնարավորություն կունենան այցելել թատրոն անվճար:
Նախնական պայմանավորվածությունը ձեռք բերվեց դեկտեմբերի 3-ին՝ Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի, մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի և մայրաքաղաքի թատրոնների ղեկավարների ու թատերական գործիչների հանդիպման ժամանակ:
Կարևորելով դպրոցականների կապը թատրոնի հետ' Գագիկ Բեգլարյանը նշել է, որ դպրոցականների անվճար այցելությունների համար թատրոններին կվճարի Երևանի քաղաքապետարանը:
Հասմիկ Պողոսյանն ու թատրոնների ղեկավարները պատրաստակամություն հայտնեցին աջակցել ծրագիրն իրագործելուն:
Բացի այդ, Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ, առաջիկայում մայրաքաղաքի տարբեր հատվածներում կտեղադրվեն թատերական տոմսերի դրամարկղեր: