Բացել լրահոսը Փակել լրահոսը
sport kananc futbol 1
A A
Սպորտ

«Ալաշկերտ» - «Նոա»՝ 31։0

Մեկնարկել է ֆուտբոլի Հայաստանի կանանց առաջնությունը։

Առաջին տուրում Երևանի «Ալաշկերտը» սեփական դաշտում 31:0 հաշվով հաղթել է «Նոային»։ Այդ մասին տեղեկացնում է ակումբի ֆեյսբուքյան էջը։

Հավելենք, որ Ա խմբի առաջնությանը մասնակցում են 6 թիմ, որոնք չորս շրջանով կորոշեն հաղթողին ու մրցանակակիրներին։

Ինչպես հայտնում է նույն աղբյուրը, ալաշկերտցիներ Նելլի Փարսադանյանը, Սեդա Հակոբյանը, Անի Կարապետյանը, Սուսաննա Բադալյանը, Սիանա Իսպիրյանը, Մերի Ղազարյանը, Կատրին Մելքոնյանը, Մարիամ Հակոբյանը, Տաթև Մովսիսյանը, Միլենա Ասլանյանը և Էլենի Խոդաբախշին հրավիրվել են Հայաստանի Մ-19 հավաքական, որը սեպտեմբերի 29-ից մինչև հոկտեմբերի 9-ը Բոսնիա և Հերցեգովինայում կմասնակցի Եվրո-2020-ի որակավորման փուլին։