Ֆուտբոլի Հայաստանի Մ-21 հավաքականը մեկնել է Իռլանդիա
Աջակցիր «Ա1+»-ինԵվրոպայի մինչև 21 տարեկանների 2021թ առաջնության ընտրական փուլի մեկնարկում Հայաստանի ընտրանին կհյուրընկալվի Իռլանդիայի և Իսլանդիայի այդ տարիքային հավաքականներին։
Ինչպես հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, մեր Մ-21 հավաքականն արդեն ժամանել է Իռլանդիայի մայրաքաղաք Դուբլին։ Խաղը նախատեսված է տեղի «Թալահթ» մարզադաշտում, սեպտեմբերի 6-ին, Երևանի ժամանակով ժամը 23։00-ին։ Իսլանդիա - Հայաստան հանդիպումը սեպտեմբերի 9-ին կկայանա Ռեյկյավիկի «Վիկինգսվոլյուր» մարզադաշտում, ժամը 21։00-ին։
Հայաստանի Մ-21 հավաքականի գլխավոր մարզիչ Անտոնիո Ֆլորեսն իր տրամադրության տակ ունի 20 ֆուտբոլիստ․
Դարպասապահներ
Սևակ Ասլանյան, «Փյունիկ»
Մարկ Գրիգորյան, «Դոնաու» (Ավստրիա)
Գրիգոր Մաթևոսյան, «Ուրարտու»
Պաշտպաններ
Ալբերտ Խաչումյան, «Արարատ-Արմենիա»
Արման Ասիլյան, «Արարատ-Արմենիա»
Էդգար Գրիգորյան, «Ուրարտու»
Հովհաննես Նազարյան, «Նոա»
Արման Մկրտչյան, «Լոռի ՖԱ»
Արթուր Խաչատրյան, «Ուրարտու»
Երջանիկ Ղուբասարյան, «Համբուրգ» (Գերմանիա)
Կիսապաշտպաններ
Արթուր Նադիրյան, «Փյունիկ»
Ռուդիկ Մկրտչյան, «Շիրակ»
Էրիկ Վարդանյան, «Ուրարտու»
Վահան Բիչախչյան, «Ժիլինա» (Սլովակիա)
Արամ Խամոյան, «Արարատ-Արմենիա»
Արմեն Նահապետյան, «Արարատ-Արմենիա»
Կարեն Մելքոնյան, «Ուրարտու»
Էդգար Մովսիսյան, «Նոա»
Հարձակվողներ
Գերման Կուրբաշյան, «Գրոյտեր Ֆյուրտ» (Գերմանիա)
Առլեն Ծատուրյան, «Շիրակ»